1կմ
Մանկական վազք
Երեխաների մասնակցությամբ ուրախ քաղաքային վազք (մինչև 7 տարեկանները պետք է ուղեկցվեն ծնողի կողմից)։
«ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոնը» Լոռու մարզի ամենամեծ վազքի միջոցառումն է, որն առաջին անգամ կազմակերպվել է 2025 թվականին։ Բարեգործական վազքը նպատակ ունի գեղատեսիլ Վանաձորում համախմբել հարյուրավոր մասնակիցների՝ Հայաստանից և արտերկրից։
Միջոցառումն առաջարկում է մի քանի ձևաչափ՝ սիրով հյուրընկալելով տարբեր տարիքային խմբերի և ֆիզիկական պատրաստվածության վազքի սիրահարների։
Միացե՛ք վանաձորյան վազքին՝ ձեր սիրելիների հետ որակյալ ժամանակ անցկացնելու, բնությանն ավելի մոտ լինելու և ջերմ հիշողություններ ստեղծելու։ Գրանցվե՛ք և եկեք մայրաքաղաքի սահմաններից դուրս վազքի և առողջ ապրելակերպի մշակույթը միասին տարածելու։
Մանկական վազք
Երեխաների մասնակցությամբ ուրախ քաղաքային վազք (մինչև 7 տարեկանները պետք է ուղեկցվեն ծնողի կողմից)։
Քաղաքային վազք
Արագ և հասանելի քաղաքային վազք՝ սկսնակների և մարզումներին վերադարձող մասնակիցների համար։
Դասական տարածություն
Դասական վազքային տարածություն՝ կայուն տեմպով վազքի պատրաստ մասնակիցների համար։
Կիսամարաթոն
Գլխավոր վազքուղի։ Կիսամարաթոն՝ փորձառու և պատրաստված վազորդների համար, ովքեր ցանկանում են բացահայտել և զարգացնել սեփական ուժերը։
Սիրով ներկայացնում ենք «ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոն 2026»-ի վազքուղիների քարտեզը։
Թերթե՛ք քարտեզները՝ բոլոր տարածությունների ուղղիներին ծանոթանալու և Ձեզ անհրաժեշտ ուղղին ներբեռնելու համար։
Վազքը ստեղծվում է մարդկանց, թիմերի, կառույցների և կազմակերպությունների համագործակցությամբ, որոնք միասնական ուժերով քայլ առ քայլ ձևավորում են վազքային փորձառությունը։
Միջոցառումը աջակցում է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին, որը ստեղծվել է 2021թ․՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված խոստումնալից կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոսի մասնագիտական ծրագրերը։ Վահեն, հատկապես վերջին տարիներին, մասնակցել է գրեթե բոլոր բարեգործական վազքերին։
5 տարվա ընթացքում Հիմնադրամը ՀՀ կրթական և գիտահետազոտական ոլորտներում իրականացրել է ավելի քան 60,000,000 ՀՀ դրամի ներդրում: Իր գործունեության ընթացքում հիմնադրամը կազմակերպել է կրթական միջոցառումներ, տրամադրել է մասնակի և ամբողջական կրթաթոշակներ ապագա կլինիկական դեղագետներին, աջակցել է տեղացի մասնագետների մասնագիտական վերապատրաստման ծրագրերին մասնակցությանը արտերկրում, իրականացրել է լայնածավալ հետազոտություն ՀՀ-ում կլինիկական դեղագիտության զարգացման հեռանկարները նախանշելու ուղղությամբ։
Հիմնադրամը ստեղծվել է
Ներդրում կրթության և գիտահետազոտական ոլորտներում

Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ «ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոն 2025»-ը, որը Վանաձորում իրականացված առաջին կիսամարաթոնն էր։ Բարեգործական վազքը կազմակերպվել էր «Արմ Մարաթոն» հիմնադրամի, «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի, Zuck Agency-ի, “TriClub Yerevan” և “Trialeti Vanadzor” ակումբների կողմից, Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի աջակցությամբ։