1 կմ, 5 կմ, 10 կմ և 21,1 կմ քաղաքային վազք

Օգոստոսի 23, 2026

Ի՞նչ է «ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոն 2026»-ը

«ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոնը» Լոռու մարզի ամենամեծ վազքի միջոցառումն է, որն առաջին անգամ կազմակերպվել է 2025 թվականին։ Բարեգործական վազքը նպատակ ունի գեղատեսիլ Վանաձորում համախմբել հարյուրավոր մասնակիցների՝ Հայաստանից և արտերկրից։

Միջոցառումն առաջարկում է մի քանի ձևաչափ՝ սիրով հյուրընկալելով տարբեր տարիքային խմբերի և ֆիզիկական պատրաստվածության վազքի սիրահարների։

Միացե՛ք վանաձորյան վազքին՝ ձեր սիրելիների հետ որակյալ ժամանակ անցկացնելու, բնությանն ավելի մոտ լինելու և ջերմ հիշողություններ ստեղծելու։ Գրանցվե՛ք և եկեք մայրաքաղաքի սահմաններից դուրս վազքի և առողջ ապրելակերպի մշակույթը միասին տարածելու։

--Օր
--Ժամ
--Րոպե
--Վայրկյան

Վազքատարածություններ

1կմ

3-12 տարեկան

Երեխաների մասնակցությամբ ուրախ քաղաքային վազք (մինչև 7 տարեկանները պետք է ուղեկցվեն ծնողի կողմից)։

5 կմ

13+

Արագ և հասանելի քաղաքային վազք՝ սկսնակների և մարզումներին վերադարձող մասնակիցների համար։

10 կմ

16+

Դասական վազքային տարածություն՝ կայուն տեմպով վազքի պատրաստ մասնակիցների համար։

21.1 կմ

18+

Գլխավոր վազքուղի։ Կիսամարաթոն՝ փորձառու և պատրաստված վազորդների համար, ովքեր ցանկանում են բացահայտել և զարգացնել սեփական ուժերը։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ մասնակցության վճարները փոփոխվելու են՝ Վազքի կանոններում նշված տրամաբանության համաձայն։

Վազքուղիների քարտեզ և GPX

Ներբեռնել GPX21.1 կմ

Միջոցառման ծրագիր
Օգոստոսի 23, 2026թ.

Ավտոբուսների մեկնում Երևանից Վանաձոր
Մեկնարկային տարածքի բացում
Տաքացման վարժություններ
1 կմ մանկական վազքի մեկնարկ
1կմ վազքի մրցանակաբաշխություն
10 կմ և 5 կմ մեկնարկ
21.1 կմ մեկնարկ
Պարգևատրման արարողություն
Ժամանցային ծրագիր
Միջոցառման փակման արարողություն
Ավտոբուսների վերադարձ Վանաձորից Երևան

Պաշտոնական գործընկերներ

Վազքը ստեղծվում է մարդկանց, թիմերի, կառույցների և կազմակերպությունների համագործակցությամբ, որոնք միասնական ուժերով քայլ առ քայլ ձևավորում են վազքային փորձառությունը։

Վահե Մելիքսեթյան Հիմնադրամի մասին

Միջոցառումը աջակցում է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին, որը ստեղծվել է 2021թ․՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված խոստումնալից կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս՝ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական ծրագրերը։ Վահեն, հատկապես վերջին տարիներին, մասնակցել է գրեթե բոլոր բարեգործական վազքերին։

5 տարվա ընթացքում Հիմնադրամը ՀՀ կրթական և գիտահետազոտական ոլորտներում իրականացրել է ավելի քան 60,000,000 ՀՀ դրամի ներդրում: Իր գործունեության ընթացքում հիմնադրամը կազմակերպել է կրթական միջոցառումներ, տրամադրել է մասնակի և ամբողջական կրթաթոշակներ ապագա կլինիկական դեղագետներին, աջակցել է տեղացի մասնագետների մասնագիտական վերապատրաստման ծրագրերին մասնակցությանը արտերկրում, իրականացրել է լայնածավալ հետազոտություն ՀՀ-ում կլինիկական դեղագիտության զարգացման հեռանկարները նախանշելու ուղղությամբ։

2021

Հիմնադրամը ստեղծվել է

60Մ+ ՀՀ դրամ

Ներդրում կրթության և գիտահետազոտական ոլորտներում

Գրանցում

Շնորհակալ ենք VMF Vanadzor Half Marathon-ի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար:

Առցանց գրանցումն արդեն փակ է:

Եթե ցանկանում եք գրանցվել մրցավազքին, Դուք կարող եք Օգոստոսի 22-ին՝ 11.00-18.00 ժամանակահատվածում մոտենալ մեկնարկային փաթեթների ստացման հասցեով՝ Երևանում կամ Վանաձորում:

Երևան՝ Elite Plaza բիզնես-կենտրոն, Kerkorian Hall

Վանաձոր՝ Հայքի Հրապարակ, սպիտակ վրաններ

Կհանդիպենք Վանաձորում:

*Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս պահին հնարավոր է գրանցվել միայն 21.1կմ Կիսամարաթոնի համար, քանի որ 5 և 10կմ վազքերի տեղերն արդեն սպառվել են։ Օրվա ընթացքում ակտուալ տեղեկությունը հասանելի տեղերի մասին հնարավոր է ճշտել միայն տեղում:

ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոն 2025 միջոցառման լուսանկար

«ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոնը» 2025-ին

Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ «ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոն 2025»-ը, որը Վանաձորում իրականացված առաջին կիսամարաթոնն էր։ Բարեգործական վազքը կազմակերպվել էր «Արմ Մարաթոն» հիմնադրամի, «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի, Zuck Agency-ի, “TriClub Yerevan” և “Trialeti Vanadzor” ակումբների կողմից, Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի աջակցությամբ։

Կիսամարաթոնի նպատակն առողջ ապրելակերպի խթանումն է, Վանաձորում և Հայաստանի մարզերում սպորտային մշակույթի տարածումն ու երկրի սպորտային տուրիզմի զարգացումը։

Վազքի մրցություններն անցկացվեցին 1, 5, 10 և 21 կմ հեռավորություններում, կիսամարաթոնին մասնակցեցին շուրջ 400 տարբեր տարիքի և ֆիզիկական պատրաստվածության վազորդներ՝ 8 երկրներից, այդ թվում՝ Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից։

Բարեգործական վազքի հասույթը կազմել է 9.200.000 ՀՀ Դրամ:

«ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոն 2025»-ի գլխավոր հովանավորն էր Հայաստանի առաջատար բանկը՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն։

Բարեգործական միջոցառումը նվիրված էր խոստումնալից կլինիկական դեղագետ, գիտնական, և ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս Վահե Մելիքսեթյանի հիշատակին, ով զոհվել է 2020 թվականի Արցախյան պատերազմում։ Հատկապես վերջին տարիներին, Վահեն նաև ակտիվորեն մասնակցում էր տարբեր բարեգործական վազքերի։

Տեղեկատվական գործընկեր՝ «ԹԵՐԹ Էյ Էմ» ՍՊԸ

Հովանավորներ՝ «Իզի Փեյ» ՍՊԸ, «Մորնին» ՍՊԸ

Ըմպելիքների գործընկեր՝ «Կոկա Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերություն

Աջակիցներ՝ «Վ.Ն.Ս. ԵՌՅԱԿ» ՍՊԸ, «ՄԱՆՈՒԿ ԿԱԹ» ՍՊԸ

Տեխնիկական գործընկերներ՝ C-Squared, Platform